Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.07.2020 | 00:02

Կնոջ շնոր­հը հրճ­վանք է նրա ա­մուս­նուն, և նրա ող­ջա­խո­հու­թյու­նը զո­րաց­նում է նրա ոս­կոր­նե­րը։ Խո­նարհ կի­նը Տի­րոջ պարգևն է, ան­փո­խա­րի­նե­լի է ա­ռա­քի­նի հո­գին։ Շնորհ­նե­րի վրա շնորհ է ա­մոթ­խած կի­նը, և հա­մար­ժեք կշիռ չկա նրա զուսպ հո­գու հա­մար։ Տի­րոջ բար­ձունք­նե­րում ծա­գող ա­րե­գակ է բա­րի կնոջ գե­ղեց­կու­թյունն իր տան հար­դա­րան­քի մեջ։ Ինչ­պես լու­սա­տու ճրագն է մա­քուր աշ­տա­նա­կի վրա, այն­պես էլ ե­րե­սի գե­ղեց­կու­թյունն է հան­դարտ հա­սա­կի վրա։


Սի­րա­քի ի­մաս­տու­թյու­նը 26. 16-22

Դիտվել է՝ 4027

Մեկնաբանություններ